Արսենալը Շախտյորին հաղթեց ինքնագոլի շնորհիվ 🎥
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» տանը մրցեց Դոնեցկի «Շախտյորի» դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. «զինագործները» հաղթեցին 1:0 հաշվով։
Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթեց 29-րդ րոպեին մրցակցի դարպասապահ Դմիտրի Ռիզնիկի ինքնագոլի շնորհիվ։
Նշենք, որ 77-րդ րոպեին անգլիական գրանդը կարող էր կրկնապատկել առավելությունը, բայց Լեանդրո Տրոսարդը վրիպեց 11-մետրանոցից. «հանքափորներին» փրկեց նույն Ռիզնիկը։
«Արսենալը» մրցաշարում երրորդ անընդմեջ «չոր» հանդիպումն անցկացրեց և 7 միավորով 4-րդ տեղում է, ուկրաինական ակումբը չի խփել ոչ մի գոլ, 1 միավորով 29-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արսենալ, Դմիտրի Ռիզնիկ, Լեանդրո Տրոսարդ, Միկել Արտետա, Շախտյոր, Չեմպիոնների-լիգա