Արսենալը կրկին բարձրության վրա է` հաղթելով Մանչեսթեր Յունայթեդին🎥

Արսենալը կրկին բարձրության վրա է` հաղթելով Մանչեսթեր Յունայթեդին🎥

12/05/2024 - 21:28

Անգլիական Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» արտագնա խաղում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. «զինագործները» հաղթեցին 1:0 հաշվով։

Միկել Արտետայի թիմի հաղթական գոլը 20-րդ րոպեին խփեց Լեանդրո Տրոսարը։

Այս հաղթանակից հետո լոնդոնյան ակումբը վաստակեց 86 միավոր և վերադարձավ մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։ Մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթին» ունի 85 միավոր, որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Քաղաքաբնակները» «Տոտենհեմի» դեմ 34-րդ տուրից հետաձգված խաղը կանցկացնեն մայիսի 14-ին։ «Մանչեսթեր Յունայթեդը», 54 միավորով, 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023