«Արսենալը» բանակցում է` 60-70 միլիոն հրաժարագին ունեցող ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար
«Լայպցիգի» պաշտպան Կաստելո Լուկեբան կարող է տեղափոխվել «Արսենալ», հայտնում է L’Equipe-ը։
Լոնդոնյան գրանդը ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար բանակցություններ է սկսել գերմանական ակումբի հետ։
23-ամյա պաշտպանը ցանկանում է փոխել ակումբն ու մտադիր է առաջիկայում հանդես գալ Իսպանիայի Լա լիգայում կամ Անգլիայի Պրեմիեր լիգայում։
«Ցլերը» երիտասարդ պաշտպանից կբաժանվեն, եթե վճարվի 60-70 միլիոն եվրո։
Լուկեբան «Լայպցիգում» հանդես է գալիս 2023թ. օգոստոսից, 95 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արսենալ, Լայպցիգ, Կաստելո Լուկեբա, տրանսֆերներ