Արաուխոն ներողություն է խնդրել Էսպանյոլից

Արաուխոն ներողություն է խնդրել Էսպանյոլից

14/02/2022 - 17:23

Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «էսպանյոլի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։

Հանդիպման վերջնամասում միջադեպ տեղի ունեցավ «Բարսելոնայի» պաշտպաններ Ժերար Պիկեի, Ռոնալդ Արաուխոյի ու «Էսպանյոլի» կիսապաշտպան Նիկո Մելամեդի մասնակցությամբ։

Մելամեդն ու Պիկեն միմյանց չհասկացան, լեզվակռվի բռնվեցին ու, ստանալով երկրորդ դեղին քարտերը, հեռացվեցին դաշտից։

Ռոնալդ Արաուխոն, ով վնասծաքի պատճառով հանդիպման ընդմիջմանը փոխարինվեց, Մելամեդին սադրեց հանդերձարան ուղևորվելու ճանապարհին` նրան մատներով ցույց տալով 2 թիվը։

Ըստ Marca-ի տեղեկությունների` այդ կերպ ուրուգվայցի ֆուտբոլիստը Մելամեդին ակնարկել է «Էսպանյոլի»` Սեգունդա վերադարձը։

Հանդիպումից հետո Ռոնալդ Արաուխոն Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել` ներողություն խնդրելով «Էսպանյոլից».

«Ցանկանում եմ ներողություն խնդրել «Էսպանյոլից»` անհաջող ժեստի համար։

Դա տեղի ունեցավ լարված պահի` նման թեժ դերբիի ժամանակ։

Ես հարգում եմ բոլոր մրցակիցներին ու ակումբներին, այդ պատճառով էլ ոչ մի կերպ չեմ հպարտանում, թե ինչ տեղի ունեցավ»,- գրել է Արաուխոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023