Ատլետիկոն շուտով կհայտարարի խոշոր տրանսֆերի մասին
«Հերտայի» կենտրոնական հարձակվող Մաթեուս Կունյան շուտով կդառնա «Ատլետիկո Մադրիդի» ֆուտբոլիստ։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ակումբներն արդեն հասել են վերջնական համաձայնության` ստորագրելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։
«Հնդկացիները» 22-ամյա հարձակվողի դիմաց վճարելու են 30 մլն եվրո` նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր։
Մադրիդյան ակումբն այժմ պլանավորում է, թե բրազիլացի հարձակվողը երբ պետք է բուժզննում անցնի և ստորագրի պայմանագիրը։
Հավելենք, որ Մաթեուս Կունյան «հերտայի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. հունվարից և մինչ այժմ բեռլինյան ակումբի մարզաշապիկով անցկացրել է 40 հանդիպում` դառնալով 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
հիշեցնենք, որ Կունյան վերջերս Բրազիլիայի հավաքականի կազմում դարձավ օլիմպիական չեմպիոն։ Նա մասնակցեց բոլոր 5 խաղերին` դառնալով 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բրազիլիայի օլիմպիական հավաքական, Հերտա, Մաթեուս Կունյա, տրանսֆերներ, Օլիմպիական_խաղեր, Ֆաբրիցո Ռոմանո