Ատլետիկոյի հարձակվողն ուշագնաց է եղել մարզման ժամանակ🎥

Ատլետիկոյի հարձակվողն ուշագնաց է եղել մարզման ժամանակ🎥

24/03/2021 - 01:36

«Ատլետիկոյի» ՝ մարտի 23-ին տեղի ունեցած հերթական մարզումներից մեկի ժամանակ արտառոց դեպք է տեղի ուենցել։

Ինչպես տեղեկացնում է As-ը, մադրիդյան ակումբի հարձակվող Մուսա Դեմբելեն ուշագնաց է եղել։

«Հնդկացիների» բուժանձնակազմը ֆրանսիացի ֆուտբոլիստին առաջին օգնություն է ցույց տվել, ինչից հետո նրա վիճակը կայունացել է։ Հետագայում պարզվել է, որ Դեմբելեի ուշագնացության պատճառը եղել է զարկերակային ճնշման կտրուկ անկումը։

Մադրիդյան ակումբն արդեն պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Մուսա Դեմբելեի կյանքին որևէ վտանգ չի սպառնում, սակայն «Ատլետիկոյի» բուժանձնակազմը մարզումների ընթացքում ֆուտբոլիստին մշտապես կպահի իրենց ուշադրության կենտրոնում։

Հավելենք, որ մարզման ավարտից հետո Դեմբելեն կարողացել է իր մեքենայով ինքնուրույն հեռանալ «Ատլետիկոյի» մարզաբազայից։

Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողն այժմ վարձակալությամբ է հանդես գալիս «մատրասայինների» կազմում, իսկ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Լիոնին»։ Վարձակալության պայմանագիրը կնքվել է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը, ինչից հետո «Ատլետիկո Մադրիդն» ունենալու է խաղացողին գնելու անմիջական իրավունք։

24-ամյա հարձակվողն «Ատլետիկոյի» կազմում մինչ այս պահն անցկացրել է ընդամենը 4 հանդիպում՝ դաշտում անցկացնելով 87 րոպե։ Նա աչքի չի ընկել որևէ արդյունավետ գործողությամբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023