Ատլետիկի երկրպագուները «մաֆիոզ» գրությամբ թղթադրամներ կնետեն Բարսելոնայի դեմ հանդիպման ժամանակ📸

Ատլետիկի երկրպագուները «մաֆիոզ» գրությամբ թղթադրամներ կնետեն Բարսելոնայի դեմ հանդիպման ժամանակ📸

08/03/2023 - 22:30

Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրի կենտրոնական խաղում առաջնության առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվելիս կմրցի «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։

Ինչպես տեղեկացնում է բասկյան ակումբի երկրպագուական Herri Harmaila խմբավորման Twitter-ի էջը, «Բարսելոնայի» դեմ հանդիպման 30-րդ րոպեին բողոքի ակցիա են իրականացնելու` կապված «բլաուգրանայի» կոռուպցիոն սկանդալի հետ։

Երկրպագուները պատրաստվում են «կապտանռնագույն» թղթադրամներ նետել դաշտ, որի վրա գրված է լինելու «մաֆիոզ» բառը։

Herri Harmaila-ն հրապարակել է նաև այդ թղթադրամների տեսքը և հորդորել բոլորին ներբեռնել այն, տպել` իրենց հետ բերելով մարզադաշտ։

«Ստեղծված` աղքատների, գողացված՝ հարուստների կողմից։ Նեգրեյրայրի գործը միայն սառցաբեկորի գագաթն է։ «Բարսայի» դեմ խաղի 30-րդ րոպեին ցույց տվեք նրանց ձեր զայրույթը»,- գրված է Herri Harmaila-ի տարածած պաշտոնական հայտարարության մեջ։

Ավելի վաղ նույն գործի շրջանակում բողոքի ակցիա էին իրականացրել նաև «Ռեալ Մադրիդի» երկրպագուները` վերջերս կայացած գավաթային Էլ կլասիկոյի ժամանակ նետելով «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի պատկերով թղթադրամներ։

Հիշեցնենք` վերջերս տեղեկություն տարածվեց, որ «Բարսելոնան» 2001-2018 թթ. ընթացքում 6.6 մլն եվրո գումար է փոխանցել DANSIL 95 խորհրդատվական ընկերությանը, որը պատկանում է Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային, ով այդ ժամանակ զբաղեցնում էր նաև Իսպանիայի մրցավարական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։

Այդ գործն այժմ քննում է Կատալոնիայի դատախազությունը։ «Բարսելոնան» կասկածվում է մրցավարներին կաշառելու համար։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023