Ատալանտայի հեքիաթը կրկին կիսատ մնաց․ Յուվենտուսը 14-րդ անգամ տիրացավ Իտալիայի գավաթին🎥

Ատալանտայի հեքիաթը կրկին կիսատ մնաց․ Յուվենտուսը 14-րդ անգամ տիրացավ Իտալիայի գավաթին🎥

20/05/2021 - 00:52

Իտալիայի գավաթի 2020/21 խաղարկության եզրափակչի շրջանակում «Մապեյ» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Ատալանտան» ու «Յուվենտուսը»։

Առաջին խաղակեսում կողմերը հանդիպումն անկացնում էին փոխնիփոխ գրոհներով, սակայն, հանուն արդարության նշենք, որ Բերգամոն ներկայացնող ակումբն ավելի սուր էր գրոհում։

Ավելի վտանգավոր գրոհեցին բերգամասկները, սակայն հանդիպման հաշիվը բացեց «Յուվենտուսը»․ 31-րդ րոպեին «Ատալանտայի» տուգանային հրապարակում խառնաշփոթ իրավիճակ էր ստեղծվել, ինչից էլ օգտվեց Դեյան Կուլուսևսկին, ով բիլիարդային հարվածով դարձավ անչափ գեղեցիկ գոլի հեղինակ։

Ամեն դեպքում, թուրինցիներին վիճակված չէր ընդմիջման գնալ հաղթողի կարգավիճակում, քանի որ Ջանպիերո Գասպերինիի սաներն արդեն 41-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը․ Հանս Հատեբուրը հարվածային դիրք դուրս բերեց Ռուսլան Մալինովսկուն։ Ուկրաինացի կիսապաշտպանն էլ առանց վարանելու մրցակցի տուգանային հրապարակի մատույցներից հուժկու հարվածով գրավեց Ջանլուիջի Բուֆոնի դարպասը, իսկ կողմերն ընդմիջման գնացին 1։1 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Ատալանտան» փորձեց կրկին ճնշում գործադրել մրցակցի վրա, սակայն ինչ-որ պահից սկսած, նախաձեռնությանը տիրեցին թուրինցիները։

Վտանգավոր պահերը մեկը մյուսի հետևից սկսեցին հաջորդել Պիերլուիջի Գոլինիի պաշտպանած դարպասի մոտ։ Հատկապես 61-րդ րոպեին աչքի ընկնելուն մոտ էր Ֆեդերիկո Կիեզան, սակայն իտալացու հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Ակնառու էր, որ «բյանկներիների» գոլը հասունանում է, ինչին երկար չսպասեցինք․ 73-րդ րոպեին Կիեզան «պատ» խաղարկեց Կուլուսևսկու հետ, դուրս եկավ հարվածային դիրք և առաջ մղեց թուրինյան ակումբին։

Բաց թողած գոլից հետո Գասպերինին փորձեց փոխարինումների միջոցով վերադասավորումներ կատարել՝ ինչ-որ կերպ բեկել դիմակայության ելքը, սակայն տպավորություն էր, թե «Ատալանտայի» ֆուտբոլիստները շատ հոգնել են և նրանց խաղում այլևս ոչինչ չէր ստացվում։

Այսպիսով, Անդրեա Պիռլոյի թիմ հաջողվեց պահպանել հաղթական՝ 2։1 հաշիվը՝ պարտության մատնելով «Ատալանտային»։ «Յուվենտուսը» 14-րդ տիրացավ Իտալիայի գավաթին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023