Բյորնլին կրկին անակնկալ է մատուցում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Բյորնլին» սեփական հարկի տակ մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ ։
«Աստոն Վիլլան», որն ընթացիկ մրցաշրջանում բավական հաջող է հանդես գալիս, այս հանդիպումն էլ ակտիվ մեկնարկեց՝ 14-րդ րոպեին Օլի Վոթկինսի ջանքերով բացելով խաղի հաշվիվը։
Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում էլ Դին Սմիթի սաներն ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն, սակայն միայն այդ մեկ գնդակը կարողացան ուղարկել Նիկ Պոպի պաշտպանած դարպասը։
Երկրորդ խաղակեսն էլ ավելի հետաքրքիր ու գոլառատ պայքարում անցավ։ Նախ 52-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Բեն Մին հավասարեցրեց հաշիվը, ապա 68-րդ րոպեին Ջեք Գրիլիշը վերականգնեց իր թիմի առավելությունը։
Բաց թողած երկրորդ գոլից հետո Շոն Դայչի թիմը ոչ միայն չընկվճեց, այլև վերգտավ ուժերը՝ կորզելով կամային հաղթանակ։ Բավական արագ՝ 76 ու 79-րդ րոպեներին համապատասխանաբար աչքի ընկան Դուայթ Մաքնիլն ու Քրիս Վուդը՝ ապահովելով իրենց թիմի հաղթանակը։
Այսպիսով, «Բյորնլին» երկրորդ խաղում անընդմեջ կարողանում է լուրջ անակնալ մատուցել։ Նախորդ տուրում էլ Դայչի սաները հյուրընկալվելիս 0։1 հաշվով հաղթեցին «Լիվերպուլին»՝ ընդհատելով «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մերսիսայդյան ակումբի՝ 68 խաղերից բաղկացած անպարտելի հանդիպումների շարքը։ Այս հաղթանակից հետո «Բյորնլին» վաստակեց 22 միավոր և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը, իսկ «Աստոն Վիլլան» 29 միավորով 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Բեն Մի, Բյորնլի, Դին Սմիթ, Դուայթ Մաքնիլ, Լիվերպուլ, Շոն Դայչ, Ջեք Գրիլիշ, Քրիս Վուդ, Օլի Վոթկինս