«Ասթոն Վիլան» վերջին վայրկյանին թրիլերային հաղթանակ կորզեց «Արսենալից» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ասթոն Վիլան» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Արսենալին»։
36-րդ րոպեին Ունայի Էմերիի գլխավորած թիմից հաշիվը բացեց Մեթի Քեշը, իսկ 52-րդ րոպեին «զինագործներից» աչքի ընկավ Լեանդրո Տրոսարը։
Թվում էր, թե կողմերը կբաժանվեն խաղաղությամբ, բայց Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը 90+5-րդ րոպեին Էմիլիանո Բուենդիայի ջանքերով թրիլերային հաղթանակ կորզեց։
Դարպասի գրավումից անմիջապես հետո գլխավոր մրցավար Փիթեր Բենքսն ազդարարեց հանդիպնան ավարտը։
«Ասթոն Վիլան» 30 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, «Արսենալը» 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml