Ասենսիոն պատրաստ է դիտարկել Բարսելոնայի առաջարկը
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, իսպանացի ֆուտբոլիստը զայրացած է «Ռեալի» ղեկավարության և Կառլո Անչելոտիի վրա,քանի որ 2023 թվականին բավական քիչ խաղաժամանակ է ստանում։
Ասենսիոյի զայրությի պատճառը դարձել է այն, որ Լա լիգայի 24-րդ տուրում «Բետիսի» դեմ կայացած խաղում (0:0) Կառլո Անչելոտին պարտադրել է 27-ամյա ֆուտբոլիստին 30 րոպեից ավելի նախավարժանք կատարել, սակայն այդպես էլ դաշտ դուրս չի բերել նրան։
Հաղորդվում է, որ եթե նախկինում կար մեծ հավանականություն, որ Ասենսիոն կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ, ապա այժմ նա լրջորեն մտափոխվել է և պատրաստ է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ ակումբից։
Աղբյուրի փոխանցմամբ` Մարկո Ասենսիոն պատրաստ է դիտարկել «Բարսելոնայի» առաջարկը, որն արդեն տևական ժամանակ է հետաքրքրված է 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։
Նշվում է, որ, չնայած Ասենսիոյի դիրքորոշման փոփոխությանը, «բլաուգրանան» նրա հետ պայմանագիր կնքելու որևէ քայլ դեռևս չի ձեռնարկել։
Ստեղծված իրավիճակից փորձում են օգտվել «Միլանն» ու «Արսենալը», որի ներկայացուցիչներն արդեն կապվել են իսպանացի ֆուտբոլիստի շրջապատի հետ։
Հիշեցնենք, որ Մարկո Ասենսիոն «Ռեալ Մադրիդի» կազմում հանդես է գալիս 2016 թ. հունիսից` անցկացրած 266 խաղում դառնալով 55 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Բարսելոնա, Լա-լիգա, Միլան, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ