Անչելոտի. «0:2 հաշվի ժամանակ մտածում է Ման. Սիթիի դեմ կատարած comeback-ի մասին»
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 5:2 հաշվով ջախջախեց «Լիվերպուլին»։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչեկոտին.
«Իհարկե, մենք չէինք սպասում, որ հանդիպումը կսկսենք այդքան վատ, բայց 0:2 հաշվի ժամանակ մտածում էի «Մանչեսթեր Սիթիի» դեմ կատարած comeback-ի մասին` հուսալով, որ կկարողանանք կրկնել դա։ Արդյունքում, ավելի լավ հանդես եկանք…
Մրցակիցը ձախ եզրից բազմաթիվ խնդիրներ ստեղծեց մեզ համար։ Երբ Վալվերդեին տեղափոխեցի այդ եզր և երբ սկսեցինք հարձակման կրակածայրում ավելի հաջող գործել, իրավիճակը փոխվեց. սկսեցինք ավելի լավ պաշտպանվել։
Մենք խաղացել ենք ենք այս դիմակայության միայն առաջին խաղը։ Մենք մեծ հաջողության հասանք, սակայն դեռ պետք է պատրաստվենք, որ պատասխան խաղին ստիպված ենք լինելու լինել համբերատար և աշխատասեր։
Հեշտ չէ նման հաղթանակներ տոնել, հատկապես, երբ խաղի սկզբում պարտվում ես երկու գնդակի տարբերությամբ, սակայն մենք երբեք չենք կորցրել վստահությունը և ժամանակի ընթացքում սկսեցին նաև վերահսկել գնդակը։ Ընդհանուր առմամբ, սա անհավանական ելույթ էր մեր թիմի կատարմամբ։
Կարծում եմ` Վինիսիուսն այժմ աշխարհի ամենավտանգավոր ֆուտբոլիստն է։ Նա այն խաղացողներից մեկն է, ով մշտապես խաղերի ելքեր է վճռում»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հավելենք, որ «Ռեալ Մադրիդ» – «Լիվերպուլ» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 15-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիվերպուլ, Կառլո Անչելոտի, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ