Անչելոտի. «Ռեալը լավ մարզավիճակում է մոտենում ՉԼ եզրափակիչին»

Անչելոտի. «Ռեալը լավ մարզավիճակում է մոտենում ՉԼ եզրափակիչին»

13/05/2022 - 11:36

Իսպանական Լա լիգայի 36-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 6:0 հաշվով ջախջախեց «Լևանտեին»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին.

«Ցանկանում եմ աջակցել «Լևանտեին» ու նրանց մարզչին։ Այն հիանալի ակումբ է և վստահ եմ, որ շուտով կվերադառնա Լա լիգա։

Բենզեման և Վինիսիուսը ժամանակի ընթացքում սկսեցին հասկանալ միմյանց: Նրանք շատ լավ աշխատեցին և լավ խաղացին:

Մենք լավ մարզավիճակով ենք մոտենում Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, քանի որ մեր ինքնագնահատականը բավական աճել է։

Եզրափակիչին քիչ ժամանակ է մնացել, այդ պատճառով էլ պետք է պահենք ինտենսիվությունը։ Թիմը շատ լավ է աշխատում դաշտում»,- նշել է իտալացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը կայանալու է մայիսի 28-ին, որի շրջանակում «Ռեալը» կմրցի «Լիվերպուլի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023