Անչելոտի. «Խաղից առաջ Բենզեման չէր կարողանում գտնել մարզադաշտի մուտքը»

Անչելոտի. «Խաղից առաջ Բենզեման չէր կարողանում գտնել մարզադաշտի մուտքը»

07/04/2022 - 11:01

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Չելսիին»։

Հանդիպումից հետո «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմել է, որ Կարիմ Բենզեման կարող էր բաց թողնել այդ խաղը.

«Խաղից առաջ Բենզեման ոչ մի կերպ չէր կարողանում գտնել մարզադաշտի մուտքը։

Ես ասացի նրան` արագացրո՛ւ, հակառակ դեպքում դու կարող ես բաց թողնել հանդիպումը։ Բարեբախտաբար, նա կարողացավ մուտք գործել մարզադաշտ։

Ինչպե՞ս կնկարագրեմ Բենզեմային։ Ես բառեր չունեմ։ Ամեն դեպքում, ես կասեի` Մեծ Կարիմ»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում կատարելով Amazon Prime-ին։

Հիշեցնենք, որ «Չելսիի» դեմ խաղում Կարիմ Բենզեման դարձավ հեթ-տրիկի հեղինակ` մեծապես նպաստելով իր թիմի հաղթանակին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023