Անչելոտին Ռեալի ղեկին նվաճած տիտղոսներով հավասարվել է Զիդանին
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» 4:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։
«Արքայական» ակումբը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի օրոք նվաճեց 11-րդ տիտղոսը։
Ինչպես տեղեկացնում է Mister Chip-ը, «Պապա Կառլոն» այդ ցուցանիշով հավասարեց Զինեդին Զիդանին, ում գլխավորությամբ «Ռեալը» նույնպես նվաճել է 11 տիտղոս։
Այդ ցուցանիշով առաջատարը Միգել Մունյոսն է, ով «Ռեալը» մարզել է 1959-1974 թթ.` նվաճելով 14 տիտղոս։
Հատկանշական է, որ Անչելոտին «Բարսելոնայի» դեմ խաղում ևս մեկ կարևոր ցուցանիշ է գրանցել։
Բանն այն է, որ իտալացի մասնագետը «Ռեալի» ղեկին անցկացրած խաղերի քանակով շրջանցել է հենց Զիդանին։
«Արքայական» ակումբը «Պապա Կալռոյի գլխավորությամբ անցկացրել է արդեն 264 հանդիպում` այդ ընթացքում տոնելով 192 հաղթանակ, 34 անգամ գրանցելով ոչ-ոքի և կրելով 38 պարտություն։
Զիդանի գլխավորությամբ «Ռեալն» անցկացրել է 263 հանդիպում, տոնել 172 հաղթանակ, կրել 36 պարտություն և 55 անգամ գրանցել ոչ-ոքի։
Հավելենք, որ «Ռեալի» ղեկին անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը նույնպես Միգել Մունյոսն է (605)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Իսպանիայի սուպերգավաթ, Կառլո Անչելոտի, Ռեալ Մադրիդ