Անչելոտին կողմնորոշվել է հաստիքային 11-մետրանոց իրացնողների հարցում
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կողմնորոշվել է, թե ովքեր են լինելու ակումբի հաստիքային 11-մետրանոց իրացնողները։
Աղբյուրի փոխանցմամբ` մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտն «արքայական» ակումբի կազմում 11-մետրանոցները կիրացնեն Վինիսիուսը, Ջուդ Բելինգհեմը և Խոսելուն։
Ընդ որում, անգլիացի և բրազիլացի ֆուտբոլիստները նշակետին ավելի հաճախ կմոտենան, քանի որ ավելի շատ խաղաժամանակ են ստանում։
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Բարսելոնայի» դեմ կայացած խաղում (4:1) վաստակած 11-մետրանոցը իրացրեց Վինիսիուսը, քանի որ ցանկանում էր հեթ-տրիկի հեղինակ դառնալ։
Հատկանշական է, որ նախքան Վինիսիուսի` 11-մետրանոցն իրացնելը գնդակը վերցրել էր Ջուդ Բելինգհեմը, սակայն կողմերի փոքրիկ առանձնազրույցից հետո անգլիացի ֆուտբոլիստն այն զիջեց բրազիլացի գործընկերոջը։
Հաղորդվում է, որ Բելինգհեմը գնդակը զիջել է Վինիսիուսին պայմանով, որ հաջորդ անգամ ինքն է իրացնելու 11-մետրանոցը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Խոսելու, Կառլո Անչելոտի, Ջուդ Բելինգհեմ, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս