Անգլիայի Լիգայի գավաթ. Լիվերպուլը չկարողացավ կոտրել 10 հոգով մնացած Արսենալի դիմադրությունը🎥
Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» «Էնֆիլ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ։
Չնայած հանդիպման մեծ մասում մերսիսայդյան ակումբն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, միևնույնն է, Յուրգեն Կլոպի սաները չկարողացան կոտրել «Արսենալի» դիմադրությունը։
Հատկանշական է, որ «զինագործները» հանդիպման գրեթե ողջ ընթացքն անցկացրին 10 ֆուտբոլիստներով, քանի որ 24-րդ րոպեին հյուրերի կազմից հեռացվեց Գրանիտ Ջական։
Նշենք, որ «Լիվերպուլը» հանդիպման ընթացքում կատարեց ընդամենը 1 դիպուկ հարված. մյուս բոլոր 16 փորձերը կա՛մ շեղ են ստացվել, կ՛ամ էլ փակվել են «Արսենալի» պաշտպանների կողմից։
Այպիսով, հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ դիմակայության ելքը կվճռվի հունվարի 20-ին կայանալիք հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը մրցաշարի եզրափակիչում մրցելու է «Չելսիի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Carabao Cup, Անգլիայի լիգայի գավաթ, Արսենալ, Գրանիտ Ջակա, Լիվերպուլ, Միկել Արտետա, Յուրգեն-Կլոպ, Չելսի