Անգլիական մի շարք ակումբներ հետաքրքրված են Միլինկովիչ-Սավիչի ծառայություններով
«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է CalcioMercato-ն, Միլինկովիչ-Սավիչի գործակալ Մատեա Կեժմանը 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ առաջարկներ է ստացել «Արսենալից», «Վեսթ Հեմից» և «Նյուքասլից»։
Աղբյուրի փոխանցմամբ` վերոնշյալ ակումբները սերբ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց պատրաստ են վճարել 40 մլն եվրո։
Նշենք, որ ավելի վաղ «Լացիոյի» սեփականատեր Կլաուդիո Լոտիտոն հայտարարել է, որ Միլինկովիչ-Սավիչին կվաճառի միայն այն դեպքում, եթե նրա դիմաց ակումբներն առաջարկեն նվազագույնը 120 մլն եվրո։
Հավելենք, որ սերբ կիսապաշտպանն «արծիվների» կազմում հանդես է գալիս 2015 թ. օգոստոսից` անցկացրած 324 խաղում դառնալով 64 գոլի և 59 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Լացիո, Մատեա Կեժման, Նյուքասլ, Սերգեյ Միլենկովիչ-Սավիչ, Վեսթ Հեմ