Անգլիական գրանդը պայմանագիր է համաձայնեցրել Յոշկո Գվարդիոլի հետ
«Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Յոշկո Գվարդիոլը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, խորվաթ պաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին», որն արդեն անձնական պայմանագիր է համաձայնեցրել վերջինիս հետ։
21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ով Գվարդիոլին համարում է ապագայի ֆուտբոլիստ։
Սպասվում է, որ գործարքի հարցում մոտ ժամանակներս բանակցություններ կսկսվեն նաև ակումբների միջև, որոնք հեշտ ընթացք չեն խոստանում, քանի որ «Լայպցիգը» մտադիր է Գվարդիոլին պահել իր շարքերում։
«Ցլերը» խորվաթ ֆուտբոլիստի վաճառքից մտադիր են վաստակել նվազագույնը 100 մլն եվրո, քանի որ կողմերի միջև գործող պայմանագրում առկա հրաժարագնի կետն սկսելու է գորել 2024 թ. հուլիսի 1-ից։
Նշենք, որ Գվարդիոլի պայմանագրով առկա հրաժարագինը 112 մլն եվրո է։
Ավելի վաղ ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնել էր, որ «քաղաքաբնակները» Գվարդիոլին պայմանագիր են առաջարկել մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Հավելենք, որ Յոշկո Գվարդիոլը «Լայպցիգի» կազմում հանդես է գալիս 2021 թ. հուլիսից` անցկացրած 87 խաղում դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լայպցիգ, Մանչեսթեր-Սիթի, Յոշկո Գվարդիոլ, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո