Այսօր կվերսկսվի Չեմպիոնների լիգան. մեկնարկում է փլեյ-օֆֆ փուլը
Այսօր` փետրվարի 14-ին` ուշ երեկոյան, ավելի քան եռամսյա դադարից հետո կվերսկսվի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարը` Չեմպիոնների լիգան։
Մեկնարկում է մրցաշարի 1/8 եզրափակիչը, որի շրջանակում կայանալու են հետևյալ հանդիպումները.
Փետրվարի 14
ՊՍԺ – «Բավարիա»
«Միլան» – «Տոտենհեմ»
Փետրվարի 15
«Բորուսիա Դորտմունդ» – «Չելսի»
«Բրյուգե» – «Բենֆիկա»
Փետրվարի 21
«Լիվերպուլ» – «Ռեալ Մադրիդ»
«Այնտրախտ» – «Նապոլի»
Փետրվարի 22
«Լայպցիգ» – «Մանչեսթեր Սիթի»
«Ինտեր» – «Պորտու»
Նշենք, որ 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները կկայանան մարտի 7-8-ին և 14-15-ին։
Հավելենք, որ մրցաշարի ընթացիկ խաղարկության եզրափակիչը կայանալու է հունիսի 10-ին Ստամբուլի «Օլիմպիական» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Բավարիա, բենֆիկա, Բորուսիա-Դորտմունդ, Բրյուգե, Ինտեր, Լայպցիգ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Միլան, Նապոլի, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Պորտու, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Տոտենհեմ