Ալ Սադը պաշտոնական հայտարարություն է տարածել` կապված Խավիի հետ
Քաթարը ներկայացնող «Ալ Սադը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` կապված ակումբի գլխավոր մարզիչ Խավիի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։
«Ակումբի ղեկավարությունը տեղեկացնում է, որ Խավին երկու տարվա պայմանագիր ունի և ամբողջությամբ կենտրոնացած է առաջիկա հանդիպումների վրա, որպեսզի առաջնությունում պահպանենք առաջատարությունն ու կրկին չեմպիոն դառնանք»,- նշվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ռոնալդ Կումանի պաշտոնանկությունից հետո «Բարսելոնան» Խավիին դիտարկում է որպես ակումբը գլխավորելու հիմնական թեկնածու, և խոսակցություններ կան, որ արդեն բանակացություններ է սկսել ինչպես «Ալ Սադի», այնպես էլ իսպանացի մասնագետի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ-Սաադ, Բարսելոնա, Խավի, Ռոնալդ Կուման, տրանսֆերներ