Ադամյանի գոլը Հերտայի դարպասը🎥
Գերմանական Բունդեսլիգայի վերջին՝ 34-րդ տուրի շրջանակում «Հոֆֆենհայմը» 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Հերտայի» նկատմամբ։
Հանդիպման 49-րդ րոպեին «գյուղացիների» կազմից աչքի ընկավ հայսազգի հարձակվող Սարգիս Աադամյանը՝ հավասարեցնելով հաշիվը։
Ադամյանը Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը պաշտոնական խաղերում վերջին անգամ գոլի հեղինակ դարձել էր 2020 թ․ նոյեմբերի 15-ին, երբ Ազգերի լիգայի շրջանակում գրավեց Վրաստանի հավաքականի դարպասը՝ օգնելով Հայաստանի հավաքականին հաղթել 2։1 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բունդեսլիգա, Հերտա, Հոֆֆենհայմ, Սարգիս-Ադամյան