Ադամյանի գոլային փոխանցումը Արմինիայի դեմ խաղում 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 33-րդ տուրի շրջանակում «Հոֆֆենհայմը» հյուրընկալվելիս մրցեց «Արմինիայի» դեմ։ Կողմերը հաղթողին չպարզեցին․ գրանցվեց 1։1 հաշիվը։
«Գյուղացիների» կազմից 5-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Անդրեյ Կրամարիչը, ում գոլային փոխանցում կատարեց Սարգիս Ադամյանը։
Հավելենք, որ հայազգի հարձակվողը դաշտում անցկացրեց 83 րոպե, իսկ հանդիպման 12-րդ րոպեին զգուշացվել է նաև դեղին քարտով։
Ադամյանը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում անցկացրեց իր 17 հանդիպումը։ Այդ ընթացքում նա դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեյ Կրամարիչ, Արմինիա, Բունդեսլիգա, Հոֆֆենհայմ, Սարգիս-Ադամյան