Ագուերոն կանգ չի առնում, Լոնդոնում կրքերը թեժ էին, դրամա Լիվերպուլում?
Երեկ՝ հունվարի 21-ին, մեկնարկել է անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրը։ Արդեն կայացել է 6 հանդիպում, որոնց արդյունքներին կծանոթանանք միաին։
Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս դժվար հաղթանակ տարավ «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ։ Չնայած ունեցած տարածքային մեծ առավելության, Պեպ Գվարդիոլայի սաները միայն 73-րդ րոպեին կարողացան բացել հանդիպման հաշիվը։ Հաղթական գնդակը խփեց փոխարինման դուրս եկած Սերխիո Ագուերոն։
Հատկանշական է, որ 36-րդ րոպեին հյուրերը վաստակել էին 11 մետրանոց հարված, որը, սակայն, Գաբրիել Ժեզուսը չիրացրեց։ Հարվածից հետո փայլուն խաղաց տանտերերի դարպասապահ Դին Հենդերսոնը։
Այս հաղթանակից հետո «քաղաքաբնակները» 51 միավորով շարունակում են զբաղեցնել 2-րդ հորիզոնականը, իսկ Քրիս Ուայլդերի սաները 33 միավորով 7-րդն են։
Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնում, որտեղ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում «Չելսին» ընդունել էր «Արսենալին»։
Խաղն անցավ Ֆրենկ Լեմպարդի սաների բացահայտ առավելությամբ, սակայն «ազնվականները» խաղն այդպես էլ չկարողան հասցնել հաղթանակ ավարտին։
Հանդիպման 26-րդ րոպեին «զինագործների» պաշտպան Շկոդրան Մուստաֆին անփույթ սխալ թույլ տվեց, ինչից հետո Թեմի Աբրահամը դուրս Բերնդ Լենոյի դեմ մեն-մենակ, շրջանցեց նրան, իսկ Դավիդ Լուիսը ստիպված խաղի կանոները՝ թույլ տալով վերջին հույսի խախտում։ Մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, իսկ բրազիլացի պաշտպանը հեռացվեց խաղադաշտից։ Նշակետին մոտեցավ Ժորժինիոն, ով չվրիպեց նշակետից։
Հանդիպման մնացած ժամանակատվածում էլ «Չելսին» ուներ լուրջ առավելություն և ստեղծում էր գոլային պահեր, որոնք չէր հաջողվում վերածել գոլի, դեռ ավելին՝ երկրորդ խաղակեսի միջնամասում՝ 63-րդ րոպեին, «Չելսին» գոլ բաց թողեց։ «Արսենալը» նետվեց հակագրոհի, 18-ամյա Գաբրիել Մարտինելին սեփական տուգանային հրապարակի մատույցներից վերցնելով գնդակը, անցավ ողջ դաշտի երկայնքով և գրավեց դարպասը։ Հատկանշական է, որ այդ դրվագում էլ սայթաքեց Նգոլո Կանտեն՝ բրազիլացի ֆուտբոլիստին թույլ տալով մեն-մենակ դուրս գալ Կեպայի դիմաց։
Հանդիպման 84-րդ րոպեին «կապույտները» կրկին հաշվի մեջ առաջ անցան։ Անկյունայինի խաղարկումից հետո Կալում Հոդսոն-Օդոյիի փոխանցումից հետո աչքի ընկավ թիմի ավագ Սեզար Ասպիլիկուետան։ Սակայն, ընդամենը 3 րոպե անց, «Արսենալին» հաջողվեց փրկել հանդիպումը։ Աչքի ընկավ Հեկտոր Բելերինը։
Այսպիսով, Միկել Արտետայի սաները հանդիպման ընթացքոմ կատարելով ընդամենը 2 հարված՝ կարողացան ոչ-ոքի կորզել դժվար ընթացքող հանդիպումից։ «Չելսին» 40 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Արսենալը» 30 միավորով 10-րդն է։
Ավելի դրամատիկ վերջաբան ունեցավ «Էվերտոն» – «Նյուքասլ» հանդիպումը, որն ավարտվեց 2։2 հաշվով։
Հանդիպման 54-րդ րոպեին «Էվերտոնը» հաշիվը դարձրեց 2։0։ Աչքի էին ընկել Մոյզե Քինն ու Դոմենիկ Կալվերտ-Լյուինը։ Մինչև հանդիպման 90+4-րդ Կառլո Անչելոտիի սաները հաղթում էին 2 գնդակի տարբերությամբ, սակայն ձեռքից բաց թողեցին հաղթանակը։
Նախ մրցավարի կողմից ավելացրած 4-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հյուրերի պաշտպան Ֆլորիան Լեժենը մկրատաձև հարվածով դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ, ապա հաջորդ րոպեին տուգանային հարվածի խաղարկումից հետո նույն Լեժենը սարսափելի խառնաշփոթ իրավիճակում գրավեց Ջորդան Պիկֆորդի դարպասը՝ փրկելով թիմին պարտությունից։
«Էվերտոնն» ու «Նյուքասլ» ունեն 30-ական միավոր՝ զբաղեցնելով 12-13-րդ հորիզոնականները։
Ավարտված մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․
«Աստոն Վիլլա» 2։1 «Վոթֆորդ»
«Բորնմութ» 3։1 «Բրայթոն»
«Քրիսթալ Փելես» 0։2 «Սաութհեմպտոն»
# ԱՊԼ, Արսենալ, Գաբրիել Մարտինելլի, Դավիդ Լուիս, Էվերտոն, Ժորժինիո, Մանչեսթեր-Սիթի, Նյուքասլ, Շեֆիլդ Յունայթեդ, Չելսի, Սերխիո-Ագուերո