ԱԱ-2022. Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է տեղի ունեցել
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն բաց կթողնի Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը։
Ինչպես տեղեկացնում է Ֆրանսիանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, 27-ամյա պաշտպանն, ով ընդգրկվել էր «եռագույնների» վերջնական հայտացուցակում, լիարժեք չի ապաքինվել վնասվածքից և չի մասնակցի տարվա կարևորագույն ստուգատեսին։
Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում Կիմպեմբեին կփոխարինի «Մոնակոյի» պաշտպան Աքսել Դիասին։
Հիշեցնենք, որ Ֆրանսիան աշխարհի առաջնության շրջանակում ընգրկված է D խմբում ու կմրցի Դանիայի, Ավստրալիայի ու Թունիսի հավաքականների դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Աքսել Դիասի, Մունդիալ-2022, ՊՍԺ, Պրեսնել Կիմպեմբե, Ֆրանսիայի հավաքական