ԱԱԳ. Բուրկինա Ֆասոն զարմացնում է` պայքարից դուրս թողնելով Թունիսին🎥
Աֆրիկայի Ազգերի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում Բուրկինա Ֆասոյի հավաքականը մրցեց Թունիսի ընտրանու դեմ։
Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում խփվեց ընդամենը մեկ գոլ. 45+3-րդ րոպեին Բուրկինա Ֆասոյի ընտրանուն հաղթակ պարգևեց Դանգո Ուատարան։
Նշենք, որ 19-ամյա հարձակվողը 82-րդ րոպեին թունիսցիների պաշտպան Ալի Մալուլին արմունկով հարվածելու համար պատժվեց կարմիր քարտով։
Այսպիսով, Բուրկինա Ֆասոն հաղթեց 1:0 հաշվով ու նվաճեց մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի Սենեգալ – Հասարակածային Գվինեա դիմակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աֆրիկայի ազգերի գավաթ, Բուրկինա Ֆասոյի հավաքական, Դանգո Ուատարա, Թունիսի հավաքական