Ֆրենկի դե Յոնգը ծանր վնասվածք է ստացել
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում կայացած «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» խաղում (3:2) կատալոնական ակումբի կիսապաշտպան Ֆրենիի դե Յոնգը ծանր վնասվածք է ստացել։
Հոլանդացի ֆուտբոլիստը հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում, փորձելով հեռացնել գնդակը, բախվեց «արքայական» ակումբի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեին և ծանր վնասվածք ստացավ։ Նրան խաղադաշտից հեռացրին պադգարակի վրա։
Diaro Sport-ը գրում է, որ 26-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ կոճի սալջարդ։
Վնասվածքի ապաքինման համար նրան անհրաժեշտ կլինի նվազագույնը 5 շաբաթ, ինչի հետևանքով բաց կթողնի մրցաշրջանի վերջնամասը, սակայն սպասվում է, որ կիսապաշտպանը կհասցնի ապաքինվել և Նիդերլանդների հավաքականի կազմում կմասնակցի Եվրո-2024-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Դե Յոնգն արդեն չորրորդ վնասվածքն է ստանում։ Նա վերջերս կրկին կոճի վնասվածք էր ստացել, որի հետևանքով շարքից դուրս էր մնացել 1 ամիս։ Հոլանդացին 2023/24 մրցաշրջանում տարբեր վնասվածքների պատճառով «Բարսելոնային» չի կարողացել օգնել 15 խաղում։
Ընթացիկ մրցաշրջանում Դե Յոնգը 30 խաղում խփել է 2 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Եվրո-2024, Լա-լիգա, Հոլանդիայի հավաքական, Ռեալ Մադրիդ, Ֆրենկի-դե-Յոնգ