Ֆրանսիան ռևանշի հասավ Իտալիայի նկատմամբ` հաղթելով արտագնա խաղում 🎥
Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի երկրորդ խմբի վերջին` 6-րդ տուրում, Ֆրանսիայի հավաքականը Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց Իտալիայի դեմ։
«Եռագույնները» հանդիպման հենց մեկնարկից տիրեցին նախաձեռնությանն ու հաղթեցին 3:1 հաշվով։
Դիդիե Դեշամի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Ադրիեն Ռաբիոն, իսկ մրցակցի դարպասապահ Գիլելմո Վիկարիոն դարձավ ինքնագոլի հեղինակ։ «Սկուադրա աձուրիի» միակ գնդակը խփեց Անդրեա Կամբիասոն։
Այսպիսով, ֆրանսիացիները ռևանշի հասան մրցակցից մրցաշարի առաջին տուրում նույն հաշվով կրած պարտության դիմաց, վաստակեցին 13 միավոր, երկրորդ խմբի մրցաշարային աղյուսակում շրջանցեցին հենց Իտալիային և պայքարն ավարտեցին առաջին տեղում։ Լուչիանո Սպալետիի գլխավորած հավաքականը մնաց 13 միավորով, զբաղեցրեց երկրորդ տեղը։
Երկու հավաքականներն էլ դուրս եկան Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչ։ Մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը կայանալու է նոյեմբերի 22-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ադրիեն Ռաբիո, Ազգերի լիգա, Անդրեա Կամբիասո, Գիլելմո Վիկարիո, Դիդիե Դեշամ, իտալիայի հավաքական, Լուչիանո Սպալետի, Ֆրանսիայի հավաքական