Ֆուտզալ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հատվածը կանցկացվի Երևանում
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2023/24 խաղարկության եզրափակիչ հատվածը կանցկացվի Երևանում։
«4-ի եզրափակիչ» հանվանումն ունեցող մրցաշարին մասնակցելու են էլիտ ռաունդի խմբերում հաղթած ակումբները` «Պալման» (Իսպանիա), «Բարսելոնան» (Իսպանիա), «Սպորտինգը» (Պորտուգալիա) և «Բենֆիկան» (Պորտուգալիա)։
Հանդիպումներն անցկացվելու են Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։
Կիսաեզրափակիչները կկայանան 2024 թ. մայիսի 3-ին, իսկ 3-րդ տեղի համար նախատեսված հանդիպումն ու եզրափակիչը` մայիսի 5-ին։
Մրցաշարի վիճակահանության վերաբերյալ ՈՒԵՖԱ-ն հետագայում հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։
Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը «Պալման» է, որի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բարսելոնա-ֆուտզալ, բենֆիկա, Լուան Մյուլլեր, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա, Պալմա, Սպորտինգ, ֆուտզալ, Ֆուտզալի Չեմպիոնների լիգա