Ֆիորենտինայի հարձակվողը վարակվել է կորոնավիրուսով
Ինչպես տեղեկացնում է «Ֆիորենտինայի» պաշտոնական կայքը, ակումբի 20-ամյա հարձակվող Դուշան Վլահովիչը վարակվել է կորոնավիրուսով։
Սերբ հարձակվողը հանձնել է թեստ, որը դրական պատասխան է ունեցել։ Վլահովիչը գտնվում է կարանտինում, սակայն նրա մոտ որևէ ախտանիշ այժմ չկա։
Հիշեցնենք, որ Վլահովիչը Ա սերիայի արդեն յոթերորդ ֆուտբոլիստն է, որը վարակվել է կորոնավիրուսով։ Մարտի 12-ին հայտնի դարձավ, որ վարակվել է «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Դանիելե Ռուգանին, երեկ` մարտի 13-ին, «Սամպդորիան» հայտարարեց հարձակվող Մանոլո Գաբիադինիի վարակման մասին, իսկ արդեն այսօր հայտնի դարձավ, որ ջենովական ակումբի ևս 4 խաղացողներ դրական թեստ են հանձնել։
# Ա-սերիա, Դանիելե Ռուգանի, Դուշան Վլահովիչ, Մանոլո Գաբիադինի, Յուվենտուս, Սամպդորիա, Ֆիորենտինա