Ֆերան Տոռեսի անհավատալի բենեֆիսը! «Բարսելոնան» կրկին ջախջախեց «Վալենսիային» 🎥

Ֆերան Տոռեսի անհավատալի բենեֆիսը! «Բարսելոնան» կրկին ջախջախեց «Վալենսիային» 🎥

07/02/2025 - 02:19

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Բարսելոնան» «Մեստալիա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ։

«Բլաուգրանան» արդեն առաջին խաղակեսում վճռեց հանդիպման ելքը և նախքան ընդմիջում չորս գնդակ ուղարկեց «չջղիկների» դարպասը։

Կատալոնական ակումբից անհավատալի բենեֆիս ունեցավ «Վալենսիայի» նախկին հարձակվող Ֆերան Տոռեսը, որը 3-30-րդ րոպեների ընթացքում երեք գոլ խփեց և հեթ-տրիկ գրանցեց։ Մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆերմին Լոպեսը։

Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից երկրորդ խաղակեսում հանդիպման վերջակետը դրեց Լամին Յամալը։

Այսպիսով, «Բարսելոնան» 5:0 հաշվով ջախջախեց «Վալենսիային» և Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչում է։ Մրցաշարի վճռորոշ փուլ են հասել նաև «Ռեալ Մադրիդը», «Ատլետիկո Մադրիդն» ու «Ռեալ Սոսիեդադը»։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» օրեր առաջ էլ «Վալենսիային» ջախջախել էր 7:1 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023