Ֆանտաստիկա Մադրիդում. Ատլետիկոն անհավանական  Comeback արեց Վալենսիայի դեմ խաղում🎥

Ֆանտաստիկա Մադրիդում. Ատլետիկոն անհավանական Comeback արեց Վալենսիայի դեմ խաղում🎥

23/01/2022 - 02:17

Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում, որտեղ «Ատլետիկոն» մրցեց «Վալենսիայի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ մադրիդյան ակումբն անհավանական comeback արեց ու ապահովեղ հանդիպման թրիլլերային վերջաբանը։

«Չղջիկները» Յունուս Մուսանի և Ուգո Դուրոյի խփած գոլերի շնորհիվ մինչև 64-րդ րոպեն հաղթում էին 2:0 հաշվով, սակայն Մաթեուս Կունյան մեկ գնդակ հետ բերեց տանտերերի համար։

Խփած առաջին պատասխան գնդակից հետո էլ Դիեգո Սիմեոնեի սաներն ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն, այդուհանդերձ «հնդկացիները» ոչ մի կերպ չէին կարողանում հավասարեցնել հաշիվը։

Թվում էր` «Վալենսիան» կպահպանի հաղթական հաշիվը, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին մադրիդցիները, ովքեր 90+1-րդ րոպեին նախ հավասարեցրին, ապա 90+3-րդ րոպեին` առաջ անցան հաշվի մեջ, իսկ գոլերը խփեցին Անխել Կոռեան ու Մարիո Հերմոսոն։

Այսպիսով, «Ատլետիկոն» 3:2 հաշվով ֆանտաստիկ հաղթանակ տոնեց «Վալենսիայի» նկատմամբ, վաստակեց 36 միավոր և եզրափակում է լավագույն քառյակը։

«Վալենսիան», 29 միավորով, 9-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022