Տիկնիզյանը հայտնվել է Ա սերիան ներկայացնող ակումբների ուշադրության կենտրոնում
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի ձախ պաշտպան Նաիր Տիկնզիայնի ծառայություններով հետաքրքրված են իտալական Ա սերիան ներկայացնող երկու ակումբներ։
Ինչպես տեղեկացնում է Спорт Экспресс-ը, «Բոլոնիայի» և «Էմպոլիի» սկաուտները ներկա են եղել Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում կայացած Ուելս – Հայաստան (2:4) և Հայաստան – Լատվիա (2:1) հանդիպումներին` հետևելով 24-ամյա ֆուտբոլիստի խաղին։
Ավելի վաղ կային տեղեկություններ, որ Տիկնիզյանին իր շարքերում ցանկանում է տեսնել նաև «Ռեալ Սոսիեդադը»։
Հիշեցնենք, որ վերոնշյալ երկու խաղերում Տիկնիզյանը դարձել է մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ ավարտված 2022/23 մրցաշրջանում հայազգի ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 37 հանդիպման` դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բոլոնիա, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Էմպոլի, Լոկոմոտիվ, Հայաստանի-հավաքական, Նաիր Տիկնիզյան, տրանսֆերներ