Տիգրան Բարսեղյանը` Միլանի դեմ հանդիպման մասին 🎥
Հայաստանի հավաքականի ու Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը խոսել է Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում կայացած «Միլանի» դեմ հանդիպման (2:3) մասին.
«Մենք լավ հանդիպում անցկացրինք, բայց սխալներ թույլ տվեցինք, իսկ նման մրցակիցը չի ներում դրանք։ Լավ գոլային պահեր ունեինք և հավանական է` ոչ-ոքի խաղայինք, բայց սա Չեմպիոնների լիգան է, ու նման մրցակիցները կարողանում են գոլեր խփել։ Մենք շնորհակալ ենք երկրպագուներին, քանի որ մրզադաշտում միջավայրը հիանալի էր։ Նրանք մեզ առաջ էին մղում»,- 31-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Սլովակիայի չեմպիոնի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Միլանի» դեմ խաղում Բարսեղյանը 24-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասն ու հաշիվը դարձրել 1:1։ Նա կարիերայում առաջին գոլն է խփել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում։
Եզրային կիսապաշտպանը 88-րդ րոպեին ասիստ է կատարել` օգնելով աչքի ընկնել Նինո Մարչելիին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Հայաստանի-հավաքական, Միլան, Չեմպիոնների-լիգա, Սլովան, Տիգրան-Բարսեղյան