Տիագո Ալկանտարան որոշել է ավարտել կարիերան
«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Տիագո Ալկանտարան կավարտի կարիերան։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 33-ամյա իսպանացին երկար մտածելուց որոշել է ավարտել կարիերան։ Ալկանատարան անցնող ամիսներին ուսումնասիրել է նոր ծրագրեր և չի պատրաստվում հեռանալ ֆուտբոլից ու պատրատս է ընդունել նոր մարտահրավերներ` սկսելով նոր էջ։
Նշենք` ավելի վաղ հաղորդվում էր, որ մայիսին «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը Տիագոյին առաջարկել է դառնալ իր օգնականը։
Տիագո Ալկանտարան «Լիվերպուլում» հանդես էր գալիս 2020 թ. սեպտեմբերից` 98 խաղում խփելով 3 գոլ, կատարելով 6 գոլային փոխանցում։
Նա «Բարսելոնայի» մանկապատանեկան դպրոցի սան է, որի համակարգում եղել է 2005-2013 թթ. և ակումբի հիմնական թիմում 100 խաղում դարձել է 11 գոլի ու 20 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստը 2013-2020 թթ. պաշտպանել է նաև Մյունխենի «Բավարիայի» գույները, որի կազմում դաշտ է դուրս եկել 235 անգամ և մրցակիցների դարպասը գրավել է 31 անգամ, ինչպես նաև 37 անգամ օգնել աչքի ընկնել խաղընկերներին։
Ալկանտարան նաև 2 գոլի ու 9 ասիստի հեղինակ է դարձել Իսպանիայի հավաքականում անցկացրած 46 խաղում։
Իսպանացի կիսապաշտպանը կարիերայում 32 տիտղոս է նվաճել, այդ թվում` 7 անգամ դառնալով Գերմանիայի, 4 անգամ` Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ` Չեմպիոնների լիգայի հաղթող, երեք անգամ` ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Իսպանիայի հավաքական, Լիվերպուլ, Տիագո Ալկանտարա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո