Տեսադարան N16. Գերմանիա – Շվեդիա ?

Տեսադարան N16. Գերմանիա – Շվեդիա ?

07/04/2020 - 15:15

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2014 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի 4-րդ տուրի Գերմանիա – Շվեդիա հանդիպումը, որը կայացել է 2012 թվականի հոկտեմբերի 16-ին Բեռլինի «Օլիմպիաշտադիոնում»։

Այս հանդիպման մասին այդքան շատ չի խոսվել, քանի որ այդ խաղը եղել է շարքային հանդիպում, պարզապես այս խաղում գրանցվեց աշխարհի առաջնության որոկավորման փուլերի ամենատպավորիչ comeback-ներից մեկը։

Հավաքականներն ընդգրկված էին որակավորման փուլի C խմբում, որտեղ նրանց մյուս մրցակիցներ էին Ավստրիայի, Ղազախստանի, Իռլանդիայի, ինչպես նաև Ֆարերյան Կղզիների հավաքականները։

Առաջին երեք տուրերից հետո երկու հավաքականներն էլ հաղթել էին իրենց բոլոր խաղերում և 4-րդ տուրի հանդիպմանը մոտենում էին 100 տոկոսանոց արդյունքով։

Այն ժամանակ Գերմանիայի հավաքականն իրոք գերհզոր կազմ ուներ և ի վիճակի էր ցանկացած մրցակցի ջախջախել։ Այդ տարիներից սկսած Յոհաքիմ Լյովն պատրաստում էր աշխարհի ապագա չեմպիոններ։

Հանդիպմանը երկու հավաքականներն էլ մոտենում էին մարտական կազմերով, սակայն «Բունդեսմանշաֆթը», միանշանակ, հանդիպման ֆավորիտն էր, ինչն էլ նրանք ամապցուցում էին մինչև հանդիպման 55-րդ րոպեն, երբ հաշիվն արդեն 4։0 էր, սակայն 62-րդ րոպեից սկսած դժվար է պատկերացնել, թե ինչ տեղի ունեցավ։ Շվեդիայի հավաքականը հանդիպման 90+3-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ կորզելով իր պատմության ամենատպավորիչ ոչ-ոքիներից մեկը։

Նշենք, որ Գերմանիայի հավաքականը ողջ որակավորման փուլի ընթացքում հենց այդ մեկ ոչ-ոքին խաղաց, իսկ մյուս խաղերում հաղթեց և 28 միավորով վստահաբար ուղևորվեց Բրազիլիա, որտեղ էլ դարձավ աշխարհի քառակի չեմպիոն, իսկ Շվեդիայի հավաքականը վաստակեց 20 միավոր, որը, սակայն բավարար չեղավ, որպեսզի որակավորվի մունդիալին։ Էրիկ Համրենի սաները ստիպված էին մասնակցել անցումային հանդիպումների, որի շրջանակում մրցեցին Պորտուգալիայի հավաքականի դեմ։ Երկու խաղերի արդյունքում պորտուգալացիները Կրիշտիանու Ռոնալդուի փայլուն խաղի շնորհիվ առավելության հասան ընդհանուր 4։2 հաշվով։

Հետաքրքիր է, որ կողմերի միջև Շվեդիայում կայացած հանդիպման ժամանակ էլ գրանցվեց 8 գոլ, սակայն Գերմանիայի հավաքականն այդ հանդիպմանը տրամադրվել էր բավականին լուրջ՝ հաղթելով 3։5 հաշվով։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023