Վուլվերհեմփթոնը գնել է Ռաուլ Խիմենեսի տրանսֆերը

Վուլվերհեմփթոնը գնել է Ռաուլ Խիմենեսի տրանսֆերը

04/04/2019 - 20:03

Հարձակվող Ռաուլ Խիմենեսը կմնա «Վուլվերհեմփթոնում»:

Ինչպես հայտնում է «Վուլվերհեմփթոնի» պաշտոնական կայքը, 27-ամյա մեքսիկացի հարձակվողի տրանսֆերը ձեռք է բերվել «Բենֆիկայից» և նրա հետ կնքվել է 4 տարով պայմանագիր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «գայլերը» Խիմենեսի համար կվճարեն ակումբի համար ռեկորդային 25 մլն ֆունտ:

Մեքսիկացին «Բենֆիկայից» վարձակալության հիմունքներով «Վուլվերհեմփթոն» էր տեղափոխվել ամռանը:

ԱՊԼ-ի 32 խաղերում Խիմենեսը խփել է 12 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում:

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023