Վերջին 10 տարում Բենֆիկան ՄՅՈՒ-ից ավելի շատ է նվաճել ՉԼ 1/4 եզրափակիչի ուղեգիր
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում «Բենֆիկան» հյուընկալվելիս 1:0 հաշվով բավական անակնկալ հաղթանակ տոնեց «Այաքսի» նկատմամբ և նվաճեց մրցաշարի 1/4 եզրափակիչի ուղեգիր։
Ինչպես տեղեկացնում է Squawka Football-ը, վերջին 10 տարում «Բենֆիկան» ավելի շատ է դուրս եկել Չեմպիոննորի լիգայի 1/4 եզրափակիչ, քան «Մանչեսթեր Յունայթեդը», որն ընդհանուր դիմակայությունում պարտվեց «Ատլետիկո Մադրիդին» ու լքեց պայքարը։
Աղբյուրի փոխանցմամբ` «արծիվներն» այդ ընթացքում մրցաշարի քառորդ եզրափակիչում հանդես են եկել 3 անգամ, իսկ «Յունայթեդը»` 2։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Ատլետիկո Մադրիդ, բենֆիկա, Մանչեսթեր-Յունայթեդ, Չեմպիոնների-լիգա