Վենգերը կարող է գլխավորել Միլանը
«Միլանի» գլխավոր մարզիչ Մարկո Ջապմաոլոյի գլխին սև ամպեր են կուտակվել։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, նրան կարող են հեռացնել աշխատանքից, չնայած 7-րդ տուրում «Ջենովայի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակին։
«Միլանի» ղեկավարությունը, նույնիսկ այդ հաղթանակից հետո գոհ չէ իտալացի մասնագետի աշխատանքից, այդ պատճառով էլ նրա՝ հավանական հեռացումը ավելի հավանական է դարձել։
Բայց, ղեկավարության կարծիքը կիսվել է։ Ակումբի տնօրեն Զվոնիմիր Բոբանը կտրականապես դեմ է Ջապաոլոյին, իսկ տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին՝ աջակցում է մասնագետին։
Միլանյան ակումբը գլխավորելու թիվ մեկ թեկնածուն Արսեն Վենգերն է, ով արդեն երկրորդ մրցաշրջանն է առանց աշխատանքի է։
Թեկնածուների թվում են նաև Ստեֆանո Պիոլին, Կլաուդիո Ռանիերին և Լուչիանո Սպալետին։
# Ա-սերիա, Կլաուդիո Ռանիերի, Մարկո Ջամպաոլո, Միլան, Ջենովա