Վան Բոմելի որդու դուբլը հաղթանակ է պարգևել ԱԶ Ալկմարին ԵԼ-ի մեկնարկային խաղում 🎥
Եվրոպա լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Նիդերլանդները ներկայացնող «ԱԶ Ալմարը» տանը 3:2 հաշվով հաղթեց շվեդական «Էլֆսբորգին»։
Հանդիպման հերոս դարձավ Մյունխենի «Բավարիայի», «Միլանի», Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկ վան Բոմելի որդին` 20-ամյա հարձակվող Ռյուբեն վան Բոմելը, որը երկու գոլ խփեց ու կամային հաղթանակ պարգևեց «ԱԶ Ալկմարին»։ Տանտերերից մեկ գոլ էլ խփեց Թրոյ Փերոթը։
«ԱԶ Ալկմարը» Եվրոպա լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 3-ին և հյուրընկալվելիս կմրցի Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԶ-Ալկմար, Եվրոպա-լիգա, Էլֆսբորգ, Թրոյ Փարոթ, Մարկ վան Բոմել, Ռյուբեն վան Բոմել