Վալերի Կարպին. Ուֆան   ավելի շատ էր ցանկանում հաղթել, քան Ռոստովը

Վալերի Կարպին. Ուֆան ավելի շատ էր ցանկանում հաղթել, քան Ռոստովը

07/04/2019 - 18:19

«Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը մեկնաբանել է Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում «Ուֆայից» կրած պարտությունը (0:1):

-Չստացվեց խփել: Ձեր կարծիքով, ինչու՞:

-Որովհետև չխփեցին, չստացվեց խփել: Բելենովը լավ խաղաց:

-Ուժեղացրեցի՞ն արդյոք թիմը այն խաղացողները, ովքեր դուրս եկան փոփոխության:

-Քանի որ չհաղթեցինք, ուրեմն չուժեղացրեցին:

-Ինչու՞մ էր, Ձեր կարծիքով, կայանում պրոբլեմը. գրոհների կազմակերպման մե՞ջ, թե՞ «Ուֆային» հաջողվեց հիանալի խաղալ պաշտպանությունում:

-«Ուֆան» Ավելի շատ էր ցանկանում հաղթել, քան մենք:Վերջ,- ասել է Կարպինը 
«Матч Премьер»-ի եթերում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023