Սևիկյանի փոխանցումից հետո Ֆերենցվարոշի ֆուտբոլիստը հիասքանչ գոլ է խփել🎥
Հունգարիայի առաջնության վերջին` 33-րդ տուրում «Ֆերենցվարոշը» Բուդապեշտի «Գրուպամա» մարզադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Ույպեշտին»։
Մայրաքաղաքային ակումբի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որի ասիստից հետո բրազիլացի վինգեր Մարկինիոսը 38-րդ րոպեին հիասքանչ գոլ խփեց ու բացեց հաշիվը։
Հայ ֆուտբոլիստի համար 2023/24 մրցաշրջանն ավարտվեց։ Նա «Ֆերենցվարոշ» տեղափոխվելուց հետո 16 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
«Ֆերենցվարոշը» դարձել է Հունգարիայի չեմպիոն` առաջնությունն ավարտելով 74 միավորով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդգար Սևիկյան, Հունգարիայի Բարձրագույն առաջնություն, Մարկինիոս, ՖԵրենցվարոշ