Սպերցյանի ասիստն օգնեց Կրասնոդարին comeback անել Պարի ՆՆ-ի դեմ խաղում 🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Կրասնոդարը» 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Պարի ՆՆ»-ի նկատմամբ։
«Ցլերի» կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև թիմի ավագ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը 76-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց փոխարինման դուրս եկած Մոզես Կոբնանին։
Ընդ որում, նիգերիացի Կոբնանը 80-րդ րոպեին ևս մեկ գոլ խփեց ու հաղթանակ պարգևեց «Կրասնոդարին»։
24-ամյա Սպերցյանը Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում կատարել է արդեն երկու ասիստ։
Մուրադ Մուսաևի գլխավորած թիմն այդ հաղթանակից հետո վաստակել է 9 միավոր և բարձրացել 5-րդ տեղ։ «Պարի ՆՆ»-ն ունի 6 միավոր և 8-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գեորգի Հարությունյան, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Նիժնի Նովգորոդ, Պարի ՆՆ, ՌՊԼ, Վալերի Ծառուկյան