Սուպերլիգան ներկայացրել է մրցաշարի նոր ձևաչափը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սուպերլիգան, ըստ Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանի կայացրած վճռի, հաղթել է ՈՒԵՖԱ-ի դեմ դատը։
Դատավճռի հրապարակումից հետո Սուպերլիգան մանարմասն ներկայացրել է մրցաշարի նոր ձևաչափը։
Ինչպես տեղեկացնում է А22 Sports ընկերությունը, որը զբաղվում է Սուպերլիգայի ստեղծմամբ, մրցաշարը լինելու է բաց, իսկ մասնակիցների ընտրությունը կկատարվելու է մարզական հաջողությունների հիման վրա։
Ակումբները զուգահեռաբար կմասնակցեն ազգային առաջնություններին, որոնք կշարունակեն լինել եվրոպական ֆուտբոլի հիմքը։
Տղամարդկանց մրցաշարը բաղկացած է լինելու 64, իսկ կանանց մրցաշարը` 32 ակումբից։ Հանդիպումները կայանալու են շաբաթվա աշխատանքային օրերին։
Marca-ն հայտնում է Սուպերլիգան բաղկացած է լինելու երեք դիվիզիոնից` Star, Gold և Blue։
Մրցաշարային տեսանկյունից ակումբները հնարավորություն են ունենալու մեկ դիվիզիոնից բարձրանալ մյուսը և հակառակը։
Star և Gold դիվիզիոններում հանդես են գալու 16 ակումբներ, իսկ Blue դիվիզիոնում` 32 ակումբ։
Blue դիվիզիոնի ակումբները ձևավորվելու են ներքին առաջնություններում գրանցած արդյունքների հիման վրա։
Հաղորդվում է, որ Սուպերլիգան մշտական ներկայացուցիչներ չի ունենալու։
Մրցաշարը բաղկացած է լինելու կանոնավոր առաջնությունից և փլեյ-օֆֆ փուլից։
Կանոնավոր առաջնությունը բաղկացած է լինելու երկու խմբից` կազմված 8 ակումբից։ Յուրաքանչյուր ակումբ մրցաշարի շրջանակում անցկացնելու է նվազագույնը 14 հանդիպում։
Փլեյ-օֆֆ փուլի միջոցով որոշվելու է ինչպես մրցաշարի չեմպիոնը, այնպես էլ այն ակումբները, որոնք բարձրանալու են հաջորդ` ավելի բարձր դիվիզիոն կամ, հակառակը, հանդես են գալու ավելի ցածր դիվիզիոնում։
Նշվում է, որ մրցաշարը, հնարավոր է, կյանքի կոչվի արդեն 2025/26 մրցաշրջանում։
Հիշեցնենք, որ ներկա պահին Սուպերլիգայի կազմում ընդգրկված են միայն «Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ռեալ Մադրիդ, Սուպերլիգա