Սիրիայի հավաքականի նախկին ավագը ցմահ որակազրկում է ստացել
Սիրիայի հավաքականի նախկին ավագ Ահմադ Ալ Սալեհը ցմահ զրկվել է ֆուտբոլ խաղալու իրավունքից։
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, 33-ամյա կենտրոնական պաշտպանը, ով հանդես է գալիս Սիրիայի բարձրագույն դիվիզիոնը ներկայացնող «Ալ Ջայշ» ակումբի կազմում, մարտի 3-ին «Ալ Վաթաբիի» դեմ կայացած խաղում կարմիր քարտ է ստացել։
Հաղորդվում է` այն պահին, երբ Ալ Սալեհին կարմիր քարտ են ցույց տվել, նա հրել է մրցավարին և թքել նրա վրա։
Սիրիացի ֆուտբոլիստին ստիպված են եղել հանգստացնել երկու ակումբների ֆուտբոլիստները։
Ընդ որում, նույնիսկ խաղի ավարտից հետո «Ալ Ջայշի» հանդերձարանից մրցավարի հասցեին հայհոյանքներ են լսվել։
Նշվում է, որ Սիրիայի ֆուտբոլային միությունը որոշել է ցմահ որակազրկել Ահմադ Ալ Սալեհին և տուգանել «Ալ Ջեյշին» ու ֆուտբոլիստին։
հատկանշական է, որ կարգապահական կոմիտեի որոշումը բողոքարկման ենթակա չէ։
Նշենք, որ Ահմադ Ալ Սալեհն առավել հայտնի է Սիրիայի հավաքականում ունեցած մրցելույթներով, որի կազմում անցկացրել է 54 հանդիպում` դառնալով 2 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Ջայշ, Ահմադ Ալ Սալեհ, Սիրիայի հավաքական