Սիթին ու Նյուքասլը 7 գոլ խփեցին․ Տորեսը բենեֆիս էր պատրաստել🎥

Սիթին ու Նյուքասլը 7 գոլ խփեցին․ Տորեսը բենեֆիս էր պատրաստել🎥

15/05/2021 - 01:11

Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի շրջանակում նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Նյուքասլի» դեմ։

Հանդիման մեկնարկում, ճիշտ է, մանկունյական ակումբի ֆուտբոլիստներն ունեին տարածքային լուրջ առավելություն, սակայն 25-րդ րոպեին ստիպված էին գնդակ հանել սեփական դարպասից, քանի որ Էմիլ Քրաֆթն առաջ մղեց «Նյուքասլին»։

36-րդ րոպեին «կաչաղակները» քիչ մնաց կրկնապատկեին իրենց առավելությունը, սակայն Ջոնջո Շելվիի իրացրած տուգանային հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Այդ դրվագից հետո «Սիթիի» ֆուտբոլիստները շատ կարճ ժամանակով միացրին շարժիչները և ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ․ 39-րդ ու 42-րդ րոպեներին համապատասխանաբար աչքի ընկան Ժոաո Կանսելուն ու Ֆերրան Տորեսը։

Հատկապես տպավորիչ ստացվեց իսպանացի հարձակվողի գոլը, ով կրնկով կատարծ գերանհավանական հարվածով գրավեց մրցակցի դարպասը։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիժման գնացին հավասար հաշվի պայմաններում, քանի որ 45+4-րդ րոպեին «քաղաքաբնակների» պաշտպան Նաթան Ակեն սեփական տուգանային աահրապարակում կանոնների խախտում տվեց, ինչից հետո նշանակվեց 11-մետրանոց հարված, որն անրեպ իրացրեց Ժոելինտոնը։

Երկրրդ խաղակեսի մեկնարկը հիմնականում ընթացավ հանգիստ պայքարում, սակայն 62-րդ րոպեին հյուրերի դարպասին ևս մեկ 11-մետրանոց հարված նշանակվեց։ Գնդակին մոտեցավ Ջո Վիլլոքը, ում կատարած առաջին հարվածից հետո «Սիթիին» փրկեց 35-ամյա դարպասապահ Սքոթ Կարսոնը, սակայն վրա հասած Վիլլոքը գրավեց արդեն դատարկ դարպասը՝ հաշիվը դարձնելով 3։2։

Պեպ Գվարդիոլայի թիմը կրկին շատ սթափ արձագանքեց բաց թողած գոլին և կրկնեց առաջին կեսում իրագործած սխրանքը՝ շատ արագ հավասարեցնելով ու առաջ անցնելով հաշվի մեջ։

Այս հանդիպման հերոսը դարձավ Ֆերրան Տորրեսը, ով 64 ու 66-րդ րոպեներին ևս երկու անգավ գրավեց Մարտին Դուբրավկայի դարպասը՝ իր անվան դիմաց գրանցելով հեթ-տրիկ։

Խաղավարտին մոտ այլևս գոլեր չտեսանք, իսկ «քաղաքաբնակները» հաղթեցին 4։3 հաշվով։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 83 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

«Նյուսալն» էլ մնաց 39 միավորով և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022