Ագուերո. «Նրանք փոխանցում չեն կատարում ինձ»
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն դժգոհ է մնացել իր թիմակիցների գործողություններից Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ պատասխան խաղում (2:0):
Վերոնշյալ խաղում արգենտինացի հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 75-րդ րոպեին՝ փոխարինելով Բերնարդու Սիլվային և խաղացել ընդամենը 16 րոպե։ Հանդիպման ավարտից հետո Ագուերոն դիմել է «քաղաքաբնակների» մարզիչներից մեկին՝ ասելով․ «Նրանք փոխանցում չեն կատարում ինձ»։
Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստի և «Սիթիի» միջև պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, որից հետո նա կդառնա ազատ գործակալ և կարող է տեղափոխվել այլ ակումբ։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ագուերոյին իր թիմում է ցանկանում տեսնել «Բարսելոնայի» նորընտիր նախագահ Ժոան Լապորտան։
Ընթացիկ մրցաշրջանում մանկունյական ակումբի կազմում բոլոր հանդիպումները միասին վերցրած՝ Սերխիո Ագուերոն մասնակցել է ընդամենը 14 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Ժոան Լապորտա, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Սերխիո-Ագուերո