Սելտան հաղթեց Բարսելոնային` պահպանելով տեղը Լա լիգայում 🎥
Ավարտվեց Իսպանական Լա լիգայի 2022/23 մրցաշրջանը, որի վերջին` 38-րդ տուրում, «Սելտան» Վիգոյի «Բալայդոս» մարզադաշտում մրցեց առաջնության չեմպիոն «Բարսելոնայի» դեմ։
Հանդիպման մեծ մասում տանտերերն ունեին խաղային առավելություն և կարողացան հաղթել 2:1 հաշվով։
Հանդիպման հերոս դարձավ «Սելտայի» 21-ամյա կիսապաշտպան Գաբրի Վեյգան` իր անվան դիմաց գրանցելով դուբլ։
«Բլաուգրանայի» միակ գոլը խփեց Անսու Ֆաթին։
Այս հաղթանակից հետո «Սելտան» վաստակեց 43 միավոր և առաջնությունն ավարտեց 13-րդ հորիզոնականում` պահպանելով տեղը Լա լիգայում։
«Բարսելոնան» էլ մնաց 88 միավորով և զբաղեցրեց 1-ին տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անսումանե-Ֆաթի, Բարսելոնա, Գաբրի Վեյգա, Լա-լիգա, ՊՍԺ, Սելտա