«Սելտան» խաղավերջում երկու գնդակ հետ բերեց «Ռեալից» 🎥
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վերջին դիմակայությունում միմյանց դեմ են մրցում Մադրիդի «Ռեալն» ու «Սելտան»։
«Արքայական» ակումբը Կիլիան Մբապեի ու Վինիսիուսի գոլերի շնորհիվ երկու գնդակի տարբերությամբ հաղթում էր, սակայն հյուրերը կարողացան comeback անել ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։
Նախ 83-րդ րոպեին հաշիվը կրճատեց Ժոնաթան Մամբան, ապա 90+1-րդ րոպեին Մարկոս Ալոնսոն աչքի ընկավ 11-մետրանոցից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից