Սամպդորիայի հարձակվողը վարակվել է կորոնավիրուսով
Ինչպես տեղեկացնում է «Սամպդորիայի» պաշտոնական կայքը, ակումբի հարձակվող Մանոլո Գաբիադինին վարակվել է կորոնավիրուսով։
28-ամյա հարձակվողը հանձնել է COVID-19 թեստ, որը դրական արդյունք է ցույց տվել։
Գաբիադինին բարձր ջերմություն ունի, սակայն իրեն լավ է զգում։ Նա մեկուսացել է հասարակությունից։
Հիշեցնենք, որ Գաբիադինին դարձել է Ա սերիայի երկրորդ ֆուտբոլիստը, ով վարակվել է կորոնավիրուսով։ Երեկ` մարտի 11-ին, «Յուվենտուսը» պաշտոնապես հայտնել է, որ ակումբի կենտրոնական պաշտպան Դանիելե Ռուգանին նույնպես վարակվել է կորոնավիրուսով։
# կորոնավիրուս, Մանոլո Գաբիադինի, Սամպդորիա